Բարի գալուստ Ankaxutyun.am

 Դեռևս 2020թ. հիմնադրված Անկախության Սերունդ ՀՔՆ-ն իր գործունեության հիմքը վերցրել է հայ ազգային գաղափարախոսությունը, հայրենիքի և պետության ողջ կարևորությունն ու էությունը, իսկ գործունեության թիրախը՝ ՀՀ-ի ուժեղ ու կայուն պետություն դարձնելը, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, որտեղ անհատն ու հասարակությունը իրավագիտակցական բարձր մակարդակ ունեն, որտեղ սոցիալական ու իրավական արդարություն կա, որտեղ մարդը պաշտպանում է պետությանը, իսկ պետությունը մարդուն:

Անկախության Սերնդի կողմից հիմնադրված այս կայքում դուք կգտնեք ամենատարբեր տեսակի վերլուծություններ և հոդվածներ, որտեղ հանգամանորեն կներկայացվեն Հայաստանում կատարվող և Հայաստանին վերաբերվող աշխարհաքաղաքական ու տնտեսական, գիտական և մշակութային փոփոխություններն ու ընթացքը:

Մենք կարևորում ենք ցանկացած մտքի համակողմանի, ամբողջական քննարկումը և վերլուծությունը և այդ նպատակով արդեն մեկ տարի է ինչ կատարում ենք հասարակության և պետության մասին խորացված գիտական, սոցիոլոգիական, պատմական, քաղաքական վերլուծություններ, որոնք էլ հերթով կներկայացվեն բոլորին:

Մենք խրախուսում ենք կիրթ և գիտակցված մտքի տարածումն ու ամրապնդումը:

Կայքում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու ամենատարբեր խնդիրների խորքային վերլուծությանը և ծանոթանալու մեր կողմից առաջարկված ու առաջարկվող հնարավոր լուծումների տարբերակին:

Մենք ուրախ ենք ողջունելու ցանկացած առողջ և քննադատական միտք և հնարավորության դեպքում պատրաստ ենք արտահայտվելու հարթակ տրամադրել բոլոր անաչառ և թարմ գաղափարներ ունեցողների համար:

Մեր նպատակն է նաև բարձրացնել Հայաստանում շրջանառվող տեղեկատվության մակարդակը, ընդլայնել տեղեկատվական հայացքները և սկզբունքները, բարձրացնել նյութերի ուղղագրական, քերականական մակարդակը, ապահովել նյութի գրագետ մատուցումը:

Մենք մեզ հետ բերում ենք էլեկտրոնային-թվանշանային տեղեկատվության նոր ոճ, նոր մակարդակ ու նոր մոտեցում:

Կայքում տեղադրվող նյութերը ստեղծվում են կայքի խմբագրության կողմից, իսկ թարգմանությունների այլ աղբյուրներից նյութ մատուցելու դեպքում մենք խստորեն պահպանում ենք հեղինակային իրավունքի իրավական և բարոյական կողմերը:

Կայքը չունի քաղաքական թաքնված պատվիրատուներ, մենք գործում ենք բացառապես վերը նպատակներով ու գաղափարներով: Մեր առաքելության վերջնակետը՝  Հայաստանն է: