«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)

Հանրապետական կուսակցության առաջարկով ԳԽ 7-րդ նստաշրջանի օրակարգ մտավ «1915 թ. ց եդասպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։
«Վերոհիշյալ օրենքում, որը ընդունվել է դեռեւս խորհրդային ժամանակներում, առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինքը, առանց Մոսկվայի միջնորդության, դիմի այդ միջազգային կազմակերպությանը՝ հայկական ցեղասպանության հարցը բարձրացնելու խնդրանքով։ Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ցեղասպանության հարցը խոշորագույն լծակ է Հայոց հարցը միջազգային մակարդակներում լուծելու համար, հասկանանք եւ օգտագործենք այն։ Չճոռանանք, որ նմանատիպ լծակների շնորհիվ ստեղծվեց Իսրայել պետությունը»,– պարզաբանել է Հանրապետական կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանը։

«Հայլուր»