Ցավակցական հեռագիր Հնդկաստանի նախագահին

«Հայաստանի Հանրապետություն», 2 հոկտեմբերի, 1993թ.

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Հնդկաստանի նախագահ Շանքար Դայալ Շարմային` Մահարաշտա նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի կառավարությունը, ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հնդկական կողմին իր պատրաստակամությունն է հայտնել օգնություն ցույց տալու աղետի հետևանքների վերացման գործում, «Սպիտակ» ջոկատին ուղարկելով փրկարար աշխատանքներին մասնակցելու: