Կարճատև կրակ Սադարակից

«Հայաստանի Հանրապետություն», 2 հոկտեմբերի, 1993թ.

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Արմենպրեսի թղթակցին հայտնեցին, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան Սադարակի զինյալները ավտոմատներից վերստինկարճատև կրակ են բացել Արարատի սահմանագոտու ուղղությամբ: Հայ մարտիկները պատասխան գործողությունների չեն դիմել: Տուժածներ չկան:

Գիշերը Հայաստանի սահմաններում իրադրությունը հանգիստ էր: Երեկ օրվա ընթացքում ևս միջադեպեր չեն գրանցվել:

Արմենպրես