ՀՀ նախագահի հեռախոսազրույցները

«Հայաստանի Հանրապետություն», 5 հոկտեմբերի, 1993թ., երեքշաբթի

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 3-ին, ժամը 21-անց 30 րոպեին, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցչի հետ։

ՀՀ նախագահը հաղորդել է իր հեռախոսագիրը, որում արտահայտվելով ժողովրդավարության պաշտպանության եւ Ռուսաստանում կայունության հաստատման օգտին, համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի վճռական քայլերը ռևանշիստական ոտնձգությունների դեմ ճիշտ կընկալվեն եւ կգնահատվեն ամբողջ աշխարհում։

Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղի է ունեցել ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է ԱՊՀ երկրների ղեկավարների անունից աջակցություն հայտնել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի՝ ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված վճռական քայլերին։

ԱՐՄԵՆՊՐԵՍ