Ղարաբաղի սահմաններում հանգիստ է

«Հայաստանի Հանրապետություն», 5 հոկտեմբերի, 1993թ., երեքշաբթի

Իրադրությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հիմնականում մնում է հանգիստ։ Սակայն, ինչպես Արմենպրեսին հաղորդեցին ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտում, հարաբերական անդորրը մերթընդմերթ խախտվում է ռազմաճակատի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գնդակոծությամբ։ Ղարաբաղյան կողմը այդ գործողությունները թողնում է անպատասխան, պահպանելով ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածութ֊յունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ