«Անկախության խրոնիկա».
1993-ի աշնան ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունները

«Անկախության խրոնիկա». 1993-ի աշնան ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունները1993-ի սեպտեմբերը հարուստ էր ռազմաքաղաքական իրադարձություններով: Ինչպես հաղրոդում է Արմենպրես գործակալությունը, սեպտեմբերի 23-ին Ասկերանի սահմանագծում տեղի է ունենում ԼՂՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Ժիրայր Պողոսյանի և Աբաս Աբասովի հանդիպումը:

Բանակցող կողմերը քննարկում են «ԼՂՀ մտնող երկաթգծի աշխատանքային ռեժիմի վերականգնման, ԵվլախՍտեփանակերտԳորիսՆախիջևան գազամուղի վերաշահագործման, ԼՂՀ սահմանակից ադրբեջանական շրջաններին ոռոգման ջրի մատակարարման վերսկսման հետ կապված հարցերը» և պայմանավորվում տարբեր մակարդակի աշխատանքային խմբերով շարունակել երկխոսությունը:

Մինչ այդ, Աղդամի սահմանի մոտ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում ԼՂՀ-ում գտնվող ադրբեջանցի 14 մարդու, որոնցից 9-ը քաղաքացիական անձինք էին, իսկ 4-ը` ռազմագերիներ: Նրանք փոխանակվում են ռուսաստանցի 6 զինծառայողների հետ, ովքեր Ադրբեջանի գերագույն դատարանի կողմից մահապատժի էին դատապարտվել,- հայտնում է Արմենպրեսը:

* * *

Արմենպրեսի հատուկ թղթակից Մանվել Մարգարյանը, վերլուծելով Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսական վիճակը, իր հոդվածում նշում է, որ Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրումը բնակչությանը հնարավորություն է տվել զբաղվել կարտոֆիլի և բանջարեղենի այլ տեսակների մշակությամբ: Սա դրական է անդրադառնում տնտեսական ծանր վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի համար: Նա հայտնում է, որ ռազմական գործողությունների և մշտական հրետակոծության հետևանքով ԼՂՀ-ի մշակովի հողերի շուրջ 45-50 տոկոսը չի օգտագործվում, ընդ որում` ամենաբերրի հողերը:

* * *

ԱՊՀ գագաթնաժողովին Մոսկվայում: Լուսանկարը` Արմենպրեսի
ԱՊՀ գագաթնաժողովին Մոսկվայում: Լուսանկարը` Արմենպրեսի

Լուսանկարը` Արմենպրեսի

1993-ի սեպտեմբերի 24-25-ին Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ ստորագրվում է տնտեսական համագործակցության համաձայնագիրը: Այն միանշանակ չի ընդունվում հայկական միջավայրում. ոմանք մտահոգություն էին հայտնում, որ դա ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է: Այս առնչությամբ սեպտեմբերի 27-ին պարզաբանումներ է տալիս ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արամ Աբրահամյանը:

«ԱրամԱբրահամյանիկարծիքով, նմանդաշինքիստեղծումըբնականոներևույթէ, այնտարածվածէնաևաշխարհիայլտարածաշրջաններումևերբեքէլչիխոչընդոտումԱՊՀերկրներիանկախզարգացմանը, ինչպեսնաևայսկամայներկրիհետինքնուրույնտնտեսականկապերիստեղծմաննուամրապնդմանը:

… Նախագահի խոսնակն իր անհամաձայնությունը հայտնեց երբեմն-երբեմն հնչող այն կարծիքներին, թե փորձեր են արվում այս կամ այն անվան տակ վերականգնել Միությունը: Ըստ նրա, այդ գաղափարը սակավ կողմնակիցներ ունի հենց բուն Ռուսաստանում, և դժվար թե մյուս հանրապետությունները դրանում ավելի շահագրգռված լինեն: «Փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի սերտ բարեկամական հարաբերությունները սկսեցին ակտիվորեն զարգանալ, երբ երկուսն էլ դարձան անկախ ժողովրդավարական երկրներ»: («Հայաստանի Հանրապետություն», 28 սեպտեմբերի, 1993թ.)

* * *

Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի է ունենում նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որն իրականացվել էր ՌԴ արտգործնախարարության միջոցով: Նախագահները քննարկում են ղարաբաղյան համակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Մոսկվայում
ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Մոսկվայում: Լուսանկարը` Արմենպրեսի

Լուսանկարը` Արմենպրեսի

* * *

Մինչ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը անկաշկանդ զրուցում և պարզաբանումներ էր տալիս թիվ 34 ընտրատարածքի իր ընտրողներին, ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը նախարարներ Արմեն Եղիազարյանի և Լևոն Բարխուդարյանի հետ մեկնում է ԱՄՆ` մասնակցելու Միջազգային վալյուտային ֆոնդի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովի աշխատանքին:

Վաշինգտոնում խոսելով Հայաստանի առջև ծառացած դժվարությունների և սոցիալական ծանր կացության մասին` ՀՀ վարչապետը նշում է, որ ընթացող բարեփոխումներն ավելի ակնառու կլինեին, եթե միջազգային ֆինանսական կառույցների օգնությունը արդյունավետ լիներ:

«Մոտ երկու տարվա ինտենսիվ բանակցություններից, կառավարության կողմից իրականացվող էական բարեփոխումներից հետո, Միջազգային վալյուտային ֆոնդը սառեցրեց տնտեսության կայունացման համար տրվելիք ֆինանսական օգնությունը։ Այդ նույն ժամանակ Համաշխարհային բանկը զգալի վերլուծական աջակցություն ցուցաբերեց բազմաթիվ սեկտորներուն, որի համար շնորհակալ ենք, թեեւ առայսօր բանկը տատանվում է աղետի գոտու վերակառուցման համար հրատապ վարկ տրամադրելու հարցը խորհրդի քննարկմանը դնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնել։ Մինչդեռ շինարարական աշխատանքների ժամանակն արագ անցնում է. իսկ ձմեռը մոտալուտ է»:

«Անկախության խրոնիկա». 1993-ի աշնան ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունները
«Անկախության խրոնիկա». 1993-ի աշնան ռազմաքաղաքական կարևոր իրադարձությունները

Լուսանկարը` Արմենպրեսի

* * *

Անկախության ձեռքբերումից հետո մեր կյանքում կենսական նշանակություն ստացավ պետական մի ծրագիր, որը հայտնի է «Ձմեռ» անունով: Ծրագրին սովորաբար ավելացվում էր թվականը` «Ձմեռ-92», «Ձմեռ-93»…: Դրանով էր պայմանավորված, թե մենք որքան վճարովի և անվճար նավթ կստանանք, որքան լոբի, մարգարին կամ այլ օգնություն, օրական քանի ժամ էլեկտրաէներգիա կունենք: «Ձմեռ»-ն այնքան կարևոր էր, որ նրա պլանավորմամբ ու իրականացմամբ զբաղվում էին հանրապետության նախագահը, կառավարությունը ու բոլոր նախարարները:

1993-ի սեպտեմբերի 27-ի հերթական նիստի ժամանակ քննարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անելիքները առաջիկա ձմեռային դժվարությունները հաղթահարելու համար: