Կրակ է բացվել մեր դիրքերի վրա

«Հայաստանի Հանրապետություն», 16 հոկտեմբերի, 1993թ., շաբաթ

Նախանցած գիշեր և երեկ առավոտյան Հայաստանի սահմանամերձ գոտիներում իրադրությունը հանգիստ է եղել: Կեսօրին մոտ, սակայն, հրադադարի խախտում է արձանագրվել Կրասնոսելսկի սահմանագծում: Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամլո կենտրոնից, Գետաբեկի զինված կազմավորումները հետևակի մարտական մեքենայից և գնդացիրներից կրակ են բացել Վահան գյուղի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Հայ մարտիկները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Տուժածներ չկան:

Արմենպրես