Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 27-ի ժ. 17-ի դրությամբ

[նոյեմբեր, 1988թ.] N8

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ստուգելով և ամփոփելով տարբեր աղբյուրներից, մասնավորապես կիրովաբադ քաղաքի հայության հատուկ կոմիտեից ստացված տեղեկությունները, հայտնում է հետևյալը.

Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 27-ի ժ. 17-ի դրությամբ
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի տեղեկագրությունը Կիրովաբադ քաղաքի հայության վիճակի մասին նոյեմբերի 27-ի ժ. 17-ի դրությամբ

Ս/թ. նոյեմբերի 27-ի ժամը 17-ի դրությամբ Կիրովաբադ քաղաքում լարվածությունը շարունակվում է: Ստուգված տվյալներով առ այսօր հայ ազգաբնակչությունից զոհվել է 2, վիրավորվել 100-ից ավելի մարդ: Արձանագրվել է բռնաբարության 10 դեպք: Կանայք, երեխաները և ծերունիները ապաստան են գտել հայկական թաղամասի 13-րդ դպրոցում և եկեղեցում: Քաղաքի մյուս շրջանների որոշ հայ բնակիչների մասին տեղեկություններ չկան: Այդ շրջանների հայ և ռուս բնակչության մեծամասնությունը տեղափոխվել է հայկական թաղամաս: Քաղաքում ընդհանուր առմամբ ավերվել, հրկիզվել և ավերի է մատնվել հայերին պատկանող 700-ից ավելի տներ և բնակարաններ:

Այսօր մարդատար ավտոմեքենաներով շրջող մի քանի ադրբեջանցիներ փորձել են հարձակվել մի հայ բնակչի վրա: Ահաբեկիչները չեն ենթարկվել զինվորականների հրամանին, և վերջիններս ստիպված կրակ են բացել ավտոմեքենայի վրա: Ահաբեկիչներից երկուսը զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են:

27.11.88

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԻՏԵ

Խնդրում ենք բազմացնել և տարածել