Երևանի Նո. 77 ընտրական օկրուգի դեպուտատության թեկնածու Գեղամ Բագրատի Առաքելյանի ծրագիրը

Հայաստանի Գիտնականների Միությունը սատար է կանգնում

Նկատի ունենալով նորընտիր Հայաստանի Գերագույն խորհրդի դերը ազգային միասնության, քաղաքական,սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում և համաշխարհային ընկերակցության առջև՝ առաջ եմ քաշում հետևյալ հարցադրումները և տալիս լուծման եղանակները.

— Հայ ժողովուրդը ոչ բավարար է կենսապահովված։

Գերագույն խորհուրդը պետք է ընդունի օրենք՝ հողի ապազգայնացման և այն գյուղացիներին որպես սեփականություն բաժանելու մասին, խրախուսի գիտատարողունակ և ներփակ նոր արտադրությունների ստեղծումը։

— Հայ ժողովուրդը տեր չէ իր բնական հարստություններին, և բացակայում են էկոհամակարգի լուծման նախադրյալները։

Գերագույն խորհուրդը պետք է ընդունի օրենք՝ հանրապետության օրենքը և բնական ռեսուրսները փաստացի ու իրավական հայ ժողովրդի սեփականության մասին, օրենսդրորեն հիմնավորի օդի, ջրի և հողի մեջ քիմիական բաղադրիչների թույլատրելի սահմանները։

Երևանի Նո. 77 ընտրական օկրուգի դեպուտատության թեկնածու Գեղամ Բագրատի Առաքելյանի ծրագիրը
Երևանի Նո. 77 ընտրական օկրուգի դեպուտատության թեկնածու Գեղամ Բագրատի Առաքելյանի ծրագիրը

Դեռ գործում են ՀԽՍՀ Սահմանադրության 6-րդ և 7-րդ հոդվածները։ Գերագույն Խորհուրդը պետք է ընդունի օրենքների մի համակարգ՝ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ազատ ձեռներեցության և կենցաղ-սպասարկման բնագավառների սեփականատիրության մասին։

— Կենտրոնի և տեղական կուսապարատների կողմից տարվում են հայ ժողովրդի պատմական իղձերի արդարացի լուծումը մերժող քաղաքականություն։

Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդը պետք է սկսի երկկողմ բանակցություններ միութենական Գերագույն խորհրդի համապատասխան կոմիտեների հետ՝ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ դառնալու, Հայաստանի և արտասահմանյան երկրների միջև անմիջական տնտեսական կապեր հաստատելու, ՌՊՖՍՀ-ի և Թուրքիայի 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը (Արդահանի, Կարսի, Նախիջևանի մասին) վերանայելու, 1921թ. հուլիսի 5-ի Կավբյուրոյի հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող որոշումը (Արցախի մասին) չեղյալ հայտարարելու հարցադրումներով։

Իմ հասցեն է Երևան, Սասունցի Դավիթ փող.

Հեռ.