Լիբանան. 1978. Հայկական աղետին ընդհանուր պատկերը

Կանչ, 14 հոկտեմբերի, 1978թ.

Կանչ, 14 հոկտեմբերի, 1978։ Լիբանան
Կանչ, 14 հոկտեմբերի, 1978։ Լիբանան

…Պուրճ Համուտին մեջ, ավերված կամ վնասված են Նահրի կամուրջեն դեպի Տորա երկարող օթոստրատի երկու կողմերու Կիլիկիա և Նոր Մարաշ թաղամասերու հայկական բազմաթիվ տուներ ու խանութներ։ Քանդումներ կամ ծանր վնասներ կրած են Նոր Մարաշի Կաթողիկե Մեսրոպյան վարժարանը, կամուրջ Մուրատի շրջանի խոշոր շենքերը, Նոր Սիսի եկեղեցին, ինչպես նաև Արագածի, Սին Էլ Ֆիլի, Թրատի, Նոր Սիսի, Ամանոսի շրջաններու հայկական բնակարաններեն շատեր, Թրատ թաղի հայկական դպրոցը, Նահր Էլ Մոթի, Ճտեյտեի, Ճել Էլ Տիպի, Զալթայի և Անթիլիասի հայկական որոշ բնակավայրեր։

Գրեթե ամբողջությամբ քանդված է Խանամիրյան գործարանը։

Քանդված կամ ծանր վնասներ կրած են Խալիլ Պետեվի թաղին մեջ զարիվարի բնակարանները՝ մինչև Արարատ ակումբը, եկեղեցին ու դպրոցը։ Հաճըն թաղին մեջ, օթոսթրատը Նահրի պողոտային միացնող թաղի կեդրոնական ճամբուն Արևմտյան շարքը մեծ մասով ավերված է։ Հաճընի Հայրենակցական Միության հինգ հարկանի շենքը այրված ու ավերված է։

Արաքս փողոցին մեջ, քանդված ինքնաշարժի կողքին, հայ մամիկ մը...
Արաքս փողոցին մեջ, քանդված ինքնաշարժի կողքին, հայ մամիկ մը…
Մղձավանջային պատկեր մը Պուրճ Համուտեն
Մղձավանջային պատկեր մը Պուրճ Համուտեն
Ամեն ինչ կորսնցնելե ետք, գաղթի ճամբան
Ամեն ինչ կորսնցնելե ետք, գաղթի ճամբան

Էշրեֆիեի հայաբնակ Հայկաշեն թաղը գրեթե լրիվ ավերված է։ Էշրեֆիեի այլ շրջաններուն մեծ վնասված են նաև հայկական այլ բնակարաններ։

Համաձայն ազգային պաշտոնական աղբյուրներու և այլ լրացուցիչ աղբյուրներուն, վերջին դեպքերու ընթացքին, Պուրճ Համուտի և մյուս բոլոր շրջաններու մեջ մահացած են ավելի քան 80 հայեր և վիրավորված մոտավորապես 350 ուրիշներ։

Ողողում՝ Պուրճ Համուտի փողոցներուն մեջ
Ողողում՝ Պուրճ Համուտի փողոցներուն մեջ
Նահրի երկաթե կամուրջին մոտ՝ քարուքանդ խանութներ
Նահրի երկաթե կամուրջին մոտ՝ քարուքանդ խանութներ
Նահրի երկաթե կամուրջին մոտ՝ ավեր ու լքում
Նահրի երկաթե կամուրջին մոտ՝ ավեր ու լքում
Գաղթ Պուրճ Համուտեն՝ փրկված իրերով
Գաղթ Պուրճ Համուտեն՝ փրկված իրերով

…Բայց աղետը ունի նաև ուրիշ պատկեր մը։

Հայկական թաղերեն ցարդ հեռացած են ու Թրիփոլի ապաստանած ավելի քան 500 ընտանիք հայեր, որոնց մեծ մասը սկսած է գաղթել դեպի Հալեպ, Լաթաքիա և Դամասկոս։ Այնճար ապաստանած են 100 ընտանիք։ Հաջողած են Արևմտյան Բեյրութ ապաստանիլ մոտ 60 ընտանիքներ, որոնց մեծ մասը տեղավորած են Ալեք Մանուկյան շենքին մեջ, իսկ ուրիշներ հաստատված են իրենց ազգականներու մոտ։ Արևմտյան շրջան ապաստանածներուն որոշ օգնություն ցույց տված է Հայ Բարեգործական Ընդհ. Միությունը։ Անոն, որպես օգնություն, Լիբանանի Ազգային Յառաջադիմական կուսակցություններու Ազգային Շարժումեն ստացած են բազմահարյուր ծածկոցներ և մեծաքանակ սննդեղեն։

Արաքս փողոցին մեջ, ջուրի որոնում՝ ավերներուն ընդմեջեն
Արաքս փողոցին մեջ, ջուրի որոնում՝ ավերներուն ընդմեջեն
Խալիլ Պետեվիի մեջ՝ կփորձեն փրկել ինչ որ կարելի է փրկել
Խալիլ Պետեվիի մեջ՝ կփորձեն փրկել ինչ որ կարելի է փրկել
Ինչ որ կմնա Խանամիրյան գործարանեն, Մար Յուսուֆի շրջանեն մեջ
Ինչ որ կմնա Խանամիրյան գործարանեն, Մար Յուսուֆի շրջանեն մեջ

Թրիփոլի ապաստանած աղետյալներով կզբաղին տեղվոյն հայկական և արաբական ազգային կազմակերպությունները։ Գաղթի հոսանքը կշարունակվի ավերված շրջաններեն, որ, սակայն, գովելի և քաջալերելի վճռականությամբ հայկական մեծագույն զանգվածը կշարունակե կառչիլ իր տան, մնալ թեկուզ անոր ավերակներուն վրա, օր մը վերստին զայն վերաշինելու հավատքով։ Այսպես են վերջին օրերուն լիբանանահայության կրած աղետին ողբերգությունը և ներկա կացությունը։

Պուրճ Համուտ — անանցանելի փողոցներ
Պուրճ Համուտ — անանցանելի փողոցներ
Խալիլ Պետեվիի մեջ՝ ծակծկված շենքեր ու այրված ինքնաշարժեր
Խալիլ Պետեվիի մեջ՝ ծակծկված շենքեր ու այրված ինքնաշարժեր
Հրդեհներու ծուխը կծածկե Էշրեֆիեն
Հրդեհներու ծուխը կծածկե Էշրեֆիեն