ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովի այցը Հայաստան

Սովետական Հայաստան, 13 հոկտեմբերի, 1978թ., ուրբաթ

ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովի այցը Հայաստան
ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովի այցը Հայաստան

Հոկտեմբերի 12-ին Երևանի օդանավակայանը տոնականորեն զարդարված էր։ Օդանավակայանի շենքի ճակատին փողփողում են ԽՍՀՄ-ի, միութենական հանրապետությունների պետական դրոշակները։ Ալլ ժապավեններով երիզված են կոմունիստական կուսակցության և սովետական պետության ղեկավարների դիմանկարները։ Տրանսպարանտների վրա հայերեն և ռուսերեն գրված է. «Բարի գալուստ»։

Մայրաքաղաքից օդանավակայան տանող ճանապարհին փողփողում են դրոշակները, ողջույնի լոզունգները փառաբանում են կոմունիստական կուսակցությանը, ԽՍՀՄ ժողովուրդների մեծ բարեկամությունն ու եղբայրությունը։

Ժամը 17-ն անց 30 րոպե Արծաթավուն օդանավը վայրէջք է կատարում և մոտենում օդանավակայանի շենքին։ Ինքնաթիռից դուրս է գալիս ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Դ. Ֆ. Ուստինովը, որը Երևան է ժամանել Ռուսաստանի հետ Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար։

Թանկագին հյուրերին ջերմորեն դիմավորեցին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կ. Ս. Դեմիրճյանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բ. Ե. Սարկիսովը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆ. Տ. Սարգսյանը, Խորհրդային Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի անդամներ Պ. Պ. Անիսիմովը, Կ. Լ. Դալլաքյանը, Վ. Բ. Ղալումյանը, Գ. Ա. Մարտիրոսյանը, Հ. Մ. Ոսկանյանը և ուրիշներ։

…Դիմավորողների մեջ էին Անդրկովկասյան Կարմրադրոշ զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օ. Ֆ. Կուլիշևը, Բաքվի կարմրադրոշ հակաօդային պաշտպանության օկրուգի զորքերի հրամանատար, ավիացիայի գեներալ-գնդապետ Ա. Ու. Կոնստանտինովը, Անդրկովկասյան Կարմրադրոշ սահմանապահ օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ն. Ի. Մակարովը, Անդրկովկասում կարմրադրոշ զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վ. Վ. Սալտիկովը, Բաքվի Կարմրադրոշ հակաօդային պաշտպանության օկրուգի ռազմական խորհրդի անդամ, քաղվարչության պետ, գեներալ-մայոր Ի. Ֆ. Սվիրիդովը և ուրիշներ։

* * *

Հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետության մայրաքաղաքի աշխատավորները եղբայրաբար, սրտաբացորեն դիմավորեցին թանկագին հյուրերին. ՌԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելոռուսական ԽՍՀ, Ուզբեկական ԽՍՀ, Ղազախական ԽՍՀ և այլ պատվիրակություններին։

Վրացական ԽՍՀ-ի պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Է. Ա. Շևարդնաձեն։ Պատվիրակության կազմում էին Վրաստանի գրողների միության քարտուղար Ն. Վ. Դումբաձեն, Թբիլիսիի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Ա. Հ. Մովսիսյանը։

Ադրբեջանական ԽՍՀ-ի պատվիրակությունը գլխավորում էր ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հ. Ա. Ալիևը։ Պատվիրակության կազմում են հորատող վարպետ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ, սոցիալիստական աշխատանքի հերոս Ի. Ս. Հուսեյնովը, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ Ն. Զ. Թաղիզադե-Հաջիբեկովը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի XXII կուսհամագումարի անվան սովխոզի դիրեկտոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ, սոցիալիստական աշխատանքի հերոս Ս. Վ. Մամունցը։