1991թ. փոփոխություններ են անցկացվում նաև Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում։ Նախկին 5 բալանոց գնահատման համակարգի փոխարեն սկսվում է կիրառվել 20 բալանոց համակարգը։ Երկրորդ նորամուծությունը կրթության վճարովի համակարգն էր, այսինքն՝ բուհերում ստեղծվում են վճարովի տեղեր, ինչը նախկինում չկար։