1991թ. հունիսին Խորհրդային Միությունը հանրապետություններին է ուղարկում միութենական նոր պայմանագրի նախագիծը և հրավիրում մասնակցելու քննարկումներին։ Միութենական նոր պայմանագրին անդամակցելու պատրաստակամություն էին հայտնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենիայի խորհրդային հանրապետությունները։ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Մերձբալթյան հանրապետությունները հրաժարվել էին անդամակցել նոր կազմավորմանը։ Չնայած այս որոշմանը՝ Հայաստանին ևս հրավիրվել էին մասնակցելու քննարկումներին։ Հաշվի առնելով ԼՂԻՄ-ում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները և Կենտրոնի կողմից բիրտ ուժի կիրառումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է չընդունել այդ հրավերը։