ՀՀ Գերագույն խորհուրդը 1991թ. մայիսի 23-ի որոշումով հաստատում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովի նախագահը Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանն էր, տեղակալը՝ Գևորգ Վարդանյանը, քարտուղարը՝ Լյուդվիգ Խաչատրյանը։ Հանձնաժողովի անդամներն էին՝ Սեն Արևշատյանը, Յուրի Բախշյանը, Խաչատուր Բեզիրջյանը, Վարդան Զուռնաչյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Գրիգոր Խանջյանը, Արշակ Սադոյանը և ուրիշներ։ Հունիսի 3-ին Գերագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվում պատգամավոր, Աշտարակի սուրբ Մարիանե եկեղեցու քահանա Տեր-Հուսիկ Լազարյանը։ 91 թվականի մայիսի վերջին ընդունվում է նաև հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների պլանը։

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS