Վթար կենդանաբանական այգում. 4 զոհ

Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35

Երեկ, հունիսի 14-ին, ժամը 10։37-ին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Երևանի պետավտոտեսչության հսկիչ ՄԻ-8 ուղղաթիռը, իր հերթական թռիչքը կատարելիս, առայժմ անհայտ պատճառներով, վթարի է ենթարկվել և ընկել Երևանի կենդանաբանական այգու մեջ։ Զոհվել է ուղղաթիռի ողջ անձնակազմը՝ բաղկացած 4 հոգուց։ Կենդանաբանական այգուն պատճառվել է միայն նյութական վնաս։ ՄԻ-8 ուղղաթիռի կործանումից հետո, դեպքի վայրում երևացել են ռազմական երկու ուղղաթիռներ, որոնք օդում պտտվել են և հեռացել։

Վթար կենդանաբանական այգում. 4 զոհՎթար կենդանաբանական այգում. 4 զոհ Վթար կենդանաբանական այգում. 4 զոհ

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS