Երիտասարդ արվեստագետներ. Սեյրան Խաթլամաջյան

Գարուն, 1967թ., թիվ 4

Սեյրան Խաթլամաջյան
Սեյրան Խաթլամաջյան

Սեյրան Խաթլամաջյանը ծնվել է 1937թ. Չալդըր գյուղում (Ռոստովի մարզ)։ Ավարտելով Ռոստովի Գեղարվեստի ուսումնարանը՝ նա տեղափոխվում է Երևան և ընդունվում Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը։ Նա աշակերտել է պրոֆեսոր Իսաբեկյանին։ Սեյրան Խաթլամաջյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1965թ. նրա «Պողոս-Պետրոս» գրքի ձևավորումը հանրապետական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն թվին նա մասնակցել է նաև նկարիչների աշնանային ցուցահանդեսին։ 1966 թվականին Ռոբերտ Էլիբեկյանի հետ նրանք անհատական ցուցահանդես են բացում ճարտարապետների տանը։

Այս տարի Ս. Խաթլամաջյանը մասնակցել է համամիութենական երիտասարդական ցուցահանդեսին՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» գրքի նկարազարդումներով։ 1967թ. մարտին «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի խմբագրությունում բացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Սեյրան Խաթլամաջյան։ Շինուհայր
Սեյրան Խաթլամաջյան։ Շինուհայր
Սեյրան Խաթլամաջյան։ Գորիս
Սեյրան Խաթլամաջյան։ Գորիս
Սեյրան Խաթլամաջյան։ Հեքիաթ
Սեյրան Խաթլամաջյան։ Հեքիաթ
Սեյրան Խաթլամաջյան։ Երեկո
Սեյրան Խաթլամաջյան։ Երեկո
Սեյրան Խաթլամաջյան։ Գյուղական տեսարան
Սեյրան Խաթլամաջյան։ Գյուղական տեսարան

Share and Enjoy

  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • LinkedIn
  • StumbleUpon
  • Add to favorites
  • Email
  • RSS