Երիտասարդության դերը դժվար է թերագնահատել, կիրթ և գիտակից երիտասարդությունը կարող է պայքարել ցանկացած տեղ և ցանկացած պայմաններում։ Մշտապես շեշտելով կիրթ և գիտակից երիտասարդության դերը ազգապահպանության գործում, մեծ ուրախությամբ ենք նշում, որ ոչ միայն ՀՀ-ում, այլև Սփյուռքում ունենք պայքարող և չնահանջող երիտասարդություն, որը չնայած հեռավորությանը և անթիվ դժվարություններին, անմասն չէ հայ ժողովրդի ընդհանուր պայքարից, մշտապես կանգնած լինելով առաջնագծում։

Ապրիլի 1-ին, Միացյալ Նահանգների Արևմտյան Հայ Երիտասարդական Կազմակերպությունը Լոս Անջելեսի հինգ գլխավոր մայրուղիների երկայնքով պաստառներ է փակցրել` հայ ժողովրդին դիմելով միասնության կոչով և միջազգային հանրությունից պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դադարեցնելու համար: