Անկախությունը որպես արժեք և նպատակ

Անկախություն, պետական անկախություն՝ քաղաքական անկախություն, ինքնիշխանություն, որևէ ազգի, ժողովրդի, պետության կամ երկրի ենթակայության և կախվածության բացակայություն։ Անկախություն… ԱՐԺԵ՞Ք, ՍՈՍԿ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒ՞Ն, ՁԳՏՈՒ՞Մ, թե՞ ՆՊԱՏԱԿ:
Հարցեր, որոնց պատասխանները ավաղ կամ չկան, կամ էլ վերացական են:
Անկախության բնորոշումները տարբեր են, տարբեր են նաև պատկերացումները նրա մասին: Սակայն, բոլոր բացատությունների, հոմանիշների ու բնորոշումների համար նրա բնույթը մեկն է. ՉԼԻՆԵԼ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Անկախություն բառը մարդկային կյանքի տարբեր ոլորտներում տարբեր սահմանումներ ունի և յուրաքանչյուրի համար այն միանգամայն տարակերպ է: Ըստ իս, անկախությունը ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է, ԱՊՐՈՒՄ Է…այն ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է:
Նրան հասնելու համար պետք է պայքարել… նպատակաուղղված քայլեր են հարկավոր: Գրքային գաղափարները միշտ չէ, որ կարող են տալ նրա հստակ սահմանումը այնպես, ինչպես երկրաչափական բոլոր թեորեմները չեն կարող ապացուցվել: Անկախությունը ԱՆՁՆԱՅԻՆ է…երբ մի խումբ մարդիկ պայքարում են մեկ այլ մարդկանց հետ՝ կողք կողքի ապրելով իրենց իրավունքների հաստատման ու պաշտպանման համար. ապրելու, արարելու, անվտանգ լինելու, ունենալու սեփական դիմագիծ և պաշտպանելու ունեցածը: Մեկ բան պարզ է. եթե որպես անձ մարդը չունի անկախության ձգտում, չի կարողանում ստեղծել ու պահպանել իր ես-ի դիմագիծը, ապա պետական անկախությունն ոչ մի արժեք չի կարող ներկայացնել. Այն անհաստատ է. այսօր կա, վաղը՝ ոչ: Ինչպես նորածին երեխան է լույս աշխարհ գալով բղավում, լաց լինում և շուրջ բոլորը հայտնում, որ նա ԵԿԵԼ Է, հետո անվանակոչվում, որ ԴԻՄԱԳԻԾ ունենա, ճանաչեն իրեն և ստանա իր ԱՆՈՒՆ-ԱՆՁՆԱԳԻՐԸ, այնպես էլ երկրի անկախությունն է, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Սեփական երկիրն էլ , կարծես, ԵՐԵԽԱ լինի, նորածին բալիկ, ով նոր է եկել աշխարհ, ով դեռ պաշտպանության կարիք ունի:
Նա ՄԱՆՈՒԿ Է…Նրան ծնողի հոգատարությամբ է պետք վերաբերվել. դիմագիծ, անձնագիր, ինքնավարություն տալու համար նրա էլ պետք է տալ ԱՆՈՒՆ. այս դեպքում ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ:
Մեր՝ հայերիս դրսևորումն էլ մեր երկրի բնութագրման նման տարօրինակ է. քանակով՝ ամենաքիչը, տառապանք տեսածներից և վերապրածներից՝ ամենաշատը, ժամանակագրությամբ՝ հնագույնը, պատմությամբ ՝ հզորը, սակայն, պատմագրության մեջ պատերազմների, մաքառումների բովից ամենից շատ դաղվածն ու ամենից անփոփոխը… մեր երկիրն աշխարհագրական դիրքով ամենից աննպաստն է երևի, բայց պատմագրական, ժամանակագրական փաստերով մենք ամենից համառն ու չհանձնվողն ենք…ամենից անկոտրումն ու ամենից ամուր արմատներով կառչածն իր երկրից... հողից՝ մայր հողից, որից ստեղծվել ենք ու որի մի մասնիկն ենք: Հայը և իր բնօրրանը՝ Հայաստանը, երևի թե ծայրահեղություններ են…խիստ ծայրահեղություններ, սակայն, իրար այնպես են լրացնում, իրար այնպես են ձգում, իչպես օրինակ մագնիսն ու երկաթն են ձգում միմյանց: Կարծում եմ, որ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ չի կարող միայնակ լինել, նրան հարկավոր է ԱԶԱՏ գործելու հնարավորություն, ինքնաիրացվելու ձգտում, ԱԶԱՏ կամք: Ինչո՞ւ ԱԶԱՏ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, որովհետև աշխարհում ամեն երևույթ, ամեն էակ ձգտում է ազատ լինել, նույնիկ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ:
Հայիս ամենամեծ առաքինությունը. Այս աշխարհում ամենաներողամիտ լինելն է: Հայը ԱԶԱՏ է , ինպես երկնքում ճախրող թռչնակը, ԱՆԿԱԽ՝ ինչպես քամին, ՀԱՎԵՐԺ՝ ինչպես անապատը:
Հայը իր գոյության և արարման ողջ ընթացքում իրեն ՈՉՆՉԱՑՆՈՂՆԵՐԻՆ, ԱՎԻՐՈՂՆԵՐԻՆ, ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ…թշնամիներին , ասել է ու ասում է . «քո պատիժը ոսոխ ինձ հավերժ կոտորելն է, իսկ իմ վրեժը՝ երբեք քո առաջ ՉԾՆԿԵԼՆ ու ՉԿՈՏՐՎԵԼԸ…. »: