Պարոն Վարչապետ, Ձեր նախընտրական ամբողջ քարոզարշավը հիմնված էր լավագույն ապագայի հաստատակամ լինելու և կերտելու հեռանկարի վրա։ Ելնելով այդ պնդումից մեզ մոտ արդարացի հարց է առաջանում, կապված, Ձեր պնդումների և իրականության անհամապատասխանության հետ։ Եթե ԿԱ՛ ԱՊԱԳԱ, ապա ինչպիսին է այն լինելու՞, եթե մեր երկրում ներքին և արտաքին անվտանգությունը մեծագույն հարցականի տակ է։ Օրինակ ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել Երկրի անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից, այն պարագայում, երբ նույնիսկ դժվարանում է անվտանգության ապահովման գործընթացը պետական կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձանց համար. հիշենք ԱԺ նախագահի և մի շարք պաշտոնյաների վրա հարձակումները, կառավարության շենքի և կառավարական շինությունների գրավումները, որոշ լրատվական ծառայությունների շինություններ ապօրինի ներխուժելու փորձերը, ավագանու անդամի սպանությունը, և այլ դեպքեր: Ելնելով այս իրականությունից, մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում ենք, որ Դուք պարզաբանեք, և հստակ փաստական հիմքերով նշեք բոլոր այն միջոցառումները, որոնք այս պահին կիրառվում են ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների անվտանգության, կենսական շահերի պահպանման և պաշտպանման համար, հանձն առնեք երաշխավորել, որ Ձեր կողմից թվարկված միջոցառումները արդյունավետ են, և ամբողջապես ընդունակ են լուծել իրենց առաջ դրված խնդիրները, ինչպես նաև մատնանշեք պատասխանատվության այն բոլոր սցենարները, որոնք պետք է կիրառվեն որևէ խնդրի չլուծման կամ թերի լուծման համար, մատնանշեք նաև պատասխանատուներին և պատասխանատվության ենթարկելու լծակները։
Այսօր
Անկախության Սերունդ ՀՔՆ
Հարց Նիկոլ Փաշինյանին
22 նոյեմբերի, 2021
We have something else for you
Այսօր
«Անկախության Սերունդ» ՀԿ-ը հայտարարում է անկախության գաղափարին նվիրված հոդվածաշարի մրցույթ:
Այսօր
Հռչակագիր
Այսօր
Հայ ժողովուրդը ընդդեմ սեփական պետականության
Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդը գտնվում են անվերջանալի հակամարտության մեջ
23 մարտի
«Անկախության Սերունդ» ՀԿ-ը հայտարարում է անկախության գաղափարին նվիրված հոդվածաշարի մրցույթ:
01 մարտի
Հռչակագիր
16 ապրիլի
Հայ ժողովուրդը ընդդեմ սեփական պետականության
07 մարտի
Սեփականաշնորհված Ընդհանուր Ժողով
27 նոյեմբերի
Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկը միջանցքի հարցն է
19 նոյեմբերի
Պատերազմն ավարտված չէ