«Անկախության Սերունդ» ՀԿ-ը հայտարարում է անկախության գաղափարին նվիրված հոդվածաշարի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 18-30 տարեկան այն ուսանողներն ու երիտասարդները, ովքեր ունեն համապատասխան կրթություն և/կամ տիրապետում են, հետաքրքրված են հայոց անկախության գաղափարով:

Մասնակիցների համար նախատեսված են հետևյալ մրցանակները՝

1-ին տեղ՝ 50 հազար ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 30 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 10 հազար ՀՀ դրամ

Բոլոր մասնակիցները կստանան մրցույթին մասնակցելու հավաստագիր (սերտիֆիկատ): Մրցույթին մասնակցած, բայց չհաղթած լավագույն հոդվածները ևս կհրապարակվեն Ankakhutyun.am կայքում:

Մրցույթի մասին

Թեման՝ Մրցույթի մասնակիցներն իրենց հոդվածներում պիտի շոշափեն հետևյալ ուղղություններից առնվազն մեկը՝

  1. Ա․ Անկախության գաղափարի զարգացումը և իրացումը հայոց պատմության մեջ՝ ներառյալ մեր օրերը
  2. Բ. Հայոց անկախության համար առանցքային կերպարի կամ դեպքի վերլուծություն
  3. Գ. Անկախության գինը, ի՞նչ արժե անկախությունը,
  4. Դ. Անկախությունը որպես արժեք և նպատակ:

Պայմանները՝

  • Հոդվածները ներկայացնել հայերեն
  • Microsoft Word, Sylfaen տառատեսակով
  • Տառաչափը՝ 12
  • Միջտողային հեռավորությունը՝ 1.5
  • Մոտիվացիոն նամակ, որում նշել, թե ինչու է տվյալ հեղինակը մասնակցում մրցույթին և ինչով է կարևոր իր հոդվածը՝ առավելագույնը մեկ էջ Microsoft Word, Sylfaen տառատեսակով, 12 տառաչափով
  • Հոդվածի ծավալը չպիտի գերազանցի 1000 (հազար) բառը:
  • Առանձին ֆայլով ուղարկել հոդվածի վերնագիրը, հեղինակի անուն ազգանունը, կրթական հաստատությունը կամ որակավորումը, բնակության հասցեն, հեռախոսահամար, էլ.փոստ(նշել միայն իրական տվյալներ)
  • Ամեն հեղինակ կարող է ուղարկել միայն մեկ հոդված
  • Պայմաններին չհամապատասխանող հոդվածները չեն ընդունվի և չեն դիտարկվի:

Վերջնաժամկետ՝

  • Հոդվածներն ուղարկել մինչև 2023թ. ապրիլի 10-ը ներառյալ
  • Մրցույթը կամփոփվի ս/թ. ապրիլի 21-ին
  • Հաղթող մասնակիցների և ժյուրիի կողմից առանձնացված մասնակիցների հոդվածները հերթականությամբ կհրապարակվեն Ankakhutyun.am-ում:

Հոդվածը, մոտիվացիոն նամակը և տվյալներն ուղարկել առանձին առանձին MS Word փաստաթղթերով, մեկ նամակով, Ankakhutyun.am էլ. փոստին՝ ankaxutyanserund20gmail.com