​​«Անկախության Սերունդ» Համահայկական Հայրենատիրական՝​
​​Հասարակական ​​Կ​​ազմակերպության​

​​Ինչպես որ բոլոր մարդիկ են ծնվում հավասար իրավունքներով, այնպես էլ ազգերն ու ժողովուրդներն ունեն ապրելու և զարգանալու իրենց բնական իրավունքն ու պահանջը: Աշխարհում շատ ժողովուրդներ ու ազգեր են անհետացել չկարողանալով պաշտպանել իրենց կյանքի և ազատության իրավունքը, շատ ժողովուրդներ ճնշել և խեղդել են այլոց ազատությունն ու կամքը:​

​​Լինելով աշխարհաքաղաքական ամենաթեժ կետերից մեկում, հայ ազգը մշտապես պայքար է մղել իր ազատության, անկախության և ապրելու իրավունքի համար: Հայ ժողովրդի անկախությունը սակայն հաճախ է թիրախավորվել և նշանառության տակ վերցվել: Հայ ազգի անկախությունը մշտապես շահարկվել է այդ պահի ուժեղների կողմից, որի դիմաց մենք շատ թանկ ենք վճարել:​

​​Այսօր, երբ մենք ունենք պետություն, մեր անկախությունը լիիրավ կայացած չէ, քանի որ մեզ շրջապատում են թշնամի ազգեր, որոնց նպատակը մեզ ոչնչացնել է, և մյուս կողմից աշխարհում այսօր ուժ ունեցողները մեզ թույլ չեն տալիս ինքնակամ զարգանալու, հզորանալու և մեզ մշտապես կաշկանդում են իրենց իսկ կողմից գրված օրենքներով և կանոններով, ներկայությամբ, գործողություններով, որոշումներով:​

​​ Հայ ազգը ենթարկվում է ամեն տեսակ ճնշումների, իսկ 2020թ. ադրբեջանցիները, դաշնակցելով թուրքերի հետ, հարձակվեցին մեր հայրենիքի վրա և ոտնահարելով կյանքի իրավունքը, սպանելով անմեղ քաղաքացիական անձանց, ավերելով բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր, այսօր հաստատվել են մեր պատմական հայրենիքի մի մասում: ​

​​Առ այսօր արդարությունը վերականգնված չէ, ավելին՝ ադրբեջանցիները հայտարարում են, որ Հայաստանն իրենց պատմական տարածքն է, նրանք պահանջում են հայոց Սյունիքը: Հայ ազգը չի կարող թույլ տալ, որ օրինակ Սյունիքը վերածվի Կարսի: ​

​​Այսօր ևս կյանքի և ազատության իրավունքները պաշտպանվում են միայն ուժով, թեև փորձ է արվում այդ ամենը քողարկել տարատեսակ միջազգային օրենքներով ու կանոններով, որոնք օգտակար են միայն այդ օրենքը ստեղծողների, բայց ոչ երբեք փոքր ազգերի համար, որոնք այսօր էլ կենաց ու մահու պայքարի մեջ են իրենց կյանքն ու ազատությունը պաշտպանելու համար:​

​​Հայ ազգն այլևս չի կարող հանդուրժել և սպասել միջազգային մարմինների կամայական որոշումներին, որոնք կարող են լինել սուբյեկտիվ, սեփական շահով պայմանավորված և այդ ամենին զոհաբերել իր ազգային, պետական շահը, իր հայրենիքն ու պետականությունը: Չի կարող հանդուրժել այսօր իր դեմ տրամադրված հակահայ կեցվածքը և անթաքույց ագրեսիան դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը:​

​​Ելնելով​ ​պատմական​ ​անհերքելի​ ​իրողություններից​ ​ու​ ​փաստերից​ ​հայոց​ ​մեծ​ ​հայրենիքի​ ​մասին​ ​ու​ ​առաջնահերթ​ ​համարելով​ ​հայ​ ​ազգի​, ​իր​ ​հայրենիքում​ ​անկախ​ ​ու​ ​ազատ​ ​ապրելու​ ​իրավունքը​, ​կամքը​, ​վճռականությունն​ ​ու​ ​տրամաբանությունը​, ​իր​ ​պատմական​ ​դարավոր​ ​մշակույթը​ ​պաշտպանելու​, ​իր​ ​ինքնությունը​ ​պահելու​ ​կենսական​ ​անհրաժեշտությունից՝​

«​Անկախության​ ​Սերունդ համահայկական հայրենատիրական​» ​հասարակական​ ​կազմակերպությունը​ ​հայտարարում​ ​է​ ​հայ ազգի ու հայոց պետության​ ​պաշպանության​ ​ու​ ​պահպանության համար​ ​սկզբունքային​ ​հետևյալ​ ​չորս​ ​կետերի՝​

Արդարության​

Հավասարության​

Համերաշխության​

Վստահության​

​​վրա հիմնված նոր, համահայկական ազգային շարժում սկսելու մասին՝ նպատակ ունենալով լուծել հայ ազգի առջև ծառացած կենսական խնդիրները: «Անկախության Սերունդը» իր գործունեությունը սկսում է ունենալով հետևյալ առաջնահերթությունները՝​

1921թ. ապoրինաբար կնքված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղարկում

Կենսատարածքի ձևավորում

Ազատ ու Միացյալ Հայաստանի ստեղծում

Հայ ազգային գաղափարախոսության լիակատար մշակում ու կայացում

Հայ ժողովրդի ու հայոց պետության իրական, ազգային հայեցակարգի մշակում:​

​​«Անկախության Սերունդը» պայքարում է վերը նշված նպատակների ամբողջական ու լիակատար իրականացման համար՝ հավատալով ու պաշտպանելով հայ ազգի, մյուս ազգերի հետ հավասար իրավուքներով ապրելու իրավունքն ու այդ իրավունքը խախտողների դեմ ամեն տեսակ պայքարի ձևը կիրառելը:​

​​Բոլոր այն ուժերը, անհատները, կազմակերպություններն ու երկրները, որոնք չեն ընդունում հայ ազգի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքն ու կամքը և կպայքարեն հայ ազգի ու պետության դեմ՝ պաշտպանելով կեղծիքն ու ապօրինությունները և իրենց կհամարեն հայ ազգի թշնամիներ, նրանց հանդեպ «Անկախության Սերնդի» վերաբերմունքը միանշանակ է ու վերջնական:​

​​Արդարության, Հավասարության, Համերաշխության, Վստահության սկզբունքներով առաջնորդվող ծրագիրը հանդիսանում է նոր ու ուժեղ Հայաստանի սկիզբը:​

​​Հայաստանն ամեն ինչից վեր​