Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկը միջանցքի հարցն է
Ո՞վ էր ճիշտ, Ալի՞ևը, որ բազմիցս վստահ շեշտում էր, որ Զանգեզուրի միջանցքը շուտով լինելու է և Հայաստանը համաձայնել է, թե՞ Փաշինյանը, որ Ալիևի հնչեցրած մտքերին հակադարձում էր հերքելով միջանցքային տրամաբանությունը: Այս հարցը երկար ժամանակ մեր հասարակությանը և քաղաքական ուժերին պահեց լարվածության մեջ, և ընդիմադիրների այսպես ասած հիմնական <<կպնող>> պնդումներից մեկը, որ Հայաստանը տալիս է միջանցք ճնշումների կամ իշխանությունների ապիկարության պատճառով: Այս պնդումների դեմ եկավ պայքարելու Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպերկինը, ով Պետրոսի հարցազրույցի ժամանակ ասելով, որ ոչ մի միջանցքի մասին խոսք չի՛ գնացել և չի՛ գնալու սա ըստ էության օգնեց իշխանություններին՝ հասարակության լայն շրջանակների մոտ ճշմարիտ դուրս գալ, այդպիսով մարելով ընդիմության պնդումները: Երեկվա եռակողմ հանդիպումը ապացուցեց, որ Ալիևը միայն Ադրբեջանում է կարող վստահ խոսել և ինչ որ ասել է միջանցքի մասին, ոչ մի տառ անգամ չասեց հանդիպման ընթացքում, որը թույլ տվեց մեզ խորը շունչ քաշել։ Բայց ընդիմադիր մի շարք ուժեր ու անհատներ չսահմանափկվեցին սրանով և անդրադարձ կատարեցին Պուտինի ելույթի այն հատվածին,որտեղ նա օգտագործում է՝ 《ճանապարհային միջանցք》 արտահայտությունը, և եզրակացրին, որ դա հենց այն միջանցքն է, ինչը պնդում էր Ալիևը, բայց Պուտինը շարունակելով միտքը պարզաբանեց, որ դա վերաբերում է երկաթգծին և ճանապարհային կոմունիկացիաներին: Այստեղ բառերը ընդհանրապես կարևոր չեն, կլինի միջանցք, կոմունիկացիա, ապաշրջափակում, թե այլ բառ, կարևորը կարգավիճակն է՝ վերը նշվածների: Այսպիսով՝ թե այդ տերմինը ինչ հույս կարող է տալ Ադրբեջանին այս փուլում, դժվարանում եմ ասել, բայց ըստ իս, այս հանդիպումով Հայաստանը և Ռուսաստանը առայժմ վերջ են դրել ադրբեջանաթուրքական միջանցքային երազանքին և սրան գումարած՝ միջանցքի չկայացման գործում իր ազդեցությունը ունի նաև Իրանը։ Թե ինչքան խոշոր պետությունների շահերը ի վնաս մեզ չեն լինի, դա ոչ մեկ չգիտի (չնայած որ, միշտ տուժվողը մենք ենք)։ Իսկ կուլիսներում ինչ են բանակցել, դա ևս անհայտ կմնա մինչև հստակ քայլեր չտեսնենք, կփորձի՞ արդյոք Ալիևը շարունակել իր կոշտ հայտարարությունները այս հանդիպումից հետո՝ այս ժամանակահատվածում երևի թե ոչ, մնում է՝ սպասենք Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որտեղ կարծում եմ էական փոփոխություն չի լինի Սոչիի հանդիպման համեմատ։
Արման Մարտիրոսյան