Շատ եմ խոսել այս թեմայով, բայց մեկ անգամ ևս կասեմ։ Ես գտնում եմ, որ Քաղաքագիտության բաժնի բակալավրիատի ծրագրում պարտադիր պետք է լինի «Ղարաբաղյան հակամարտություն» առարկայի դասավանդումը։ Թե ինչ ծավալով ու ասպեկտով, ժամանակային ինչ՞ ինտերվալով, այլ հարց է, բայց այն, որ ուսանողների ( ու ոչ միայն, կներեք) մեծամասնությունը, մեղմ ասած, խորը գիտելիքներ չունի հակամարտության պատմության, ընթացքի, բանակցային գործընթացի մասին, ոչ թե հավատացնում, այլ վստահեցնում եմ․․․

Չի կարելի պարզապես արդեն երեք տասնամյակ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիր հռչակված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը թողնել ուսանողի ինքնակրթման, սեփական նախաձեռնությամբ գրականություն ուսումնասիրելու դաշտում։ Դա պետք է լինի լրացուցիչ, խթանող գործոն միայն։ Ճիշտ կլիներ, եթե ԵՊՀ-ն բազային, ակադեմիական գիտելիքներ տար ապագա քաղաքագետներին հիմնախնդրի վերաբերյալ՝ դնելով առավել ամուր հիմք։

Արթուր Ադամյան