Ուշագրավ է նաև այսօրվա ՀՀ Վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը, որը կարող է էական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացում։
Հանդիպման ընթացքում որոշակիորեն գնահատվեց է 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ շատ կարևոր էր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնած խնդիրներից ի դեմս դելիմիտացիայի և դեմարկացիայի դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են զորքերը ետ քաշել ոչ միայն Սոթք-Խոզնավար հատվածում, այլև ամբողջությամբ ապառազմականացնում են հայ-ադրբեջանական սահմանը: Բացի այդ, շատ հստակ արձանագրվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը որևէ աղերս չի կարող ունենալ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման հետ:
Արցախի Հանրապետության հակամարտության տևական ու համապարփակ լուծումը
44-օրյա պատերազմից անցել է արդեն մեկ տարի, բայց բանակցային գործընթացը շարունակում է մնալ ոչ միայն մշուշոտ այլ բոլոր գործընթացները հայտնվել են փակուղում։ Մինչ պաշտոնական Երևանը խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ ոչ-մի կերպ իրականության չհամապատասխանող ստահոդ այն հայտարարությունը, թե հակամարտությունը վերջնականապես կարգավորված է : Այս ֆոնին բերելով վերջին թարմ օրինակը, երբ Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Իլհամ Ալիևը հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բայց մենք տեսնում ենք , որ վերջինիս ԱԳ նախարարը գնում, նստում և բանակցում է, չի կարող չէ՞ լինել բանակցություն, եթե հարցը լուծված է, ինչի՞ վերաբերյալ է բանակցում։
Պաշտոնական Երևանի կողմից հնչեցրած հայտարարություններում բազմիցս առաջ է քաշվել այն ֆակտորը ,որով հակամարտության լուծումը ենթադրում է ՝
1)Ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը 2)Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց բնակավայրեր
Պաշտոնական Երևանը շեշտում է, որ գործընթացը պատկերացնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ առաջնահերթ նշանակություն են ստանում հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը։
Տիգրան Սիմոնյան